Ինչպես պատրաստել չոր փոխինձ
Ցորենը միջին կարմրության բովել թեժ կրակի վրա, այսինքն աղանձ անել, այնուհետև աղալ։ Ահա և պատրաստ է չոր փոխինձը, որից կարելի է տարատեսակ ուտեստներ պատրաստել։
Հնում փոխինձը, բովելուց հետո, մանրացնում էին երկանքով։ Երկանքը բաղկացած էր իրար վրա դրված զույգ տափակ, բոլորակ, տաշած քարերից։ Վերևի քարի վրա փայտե բռնակ է ամրացված, իսկ մեջտեղում կլոր անցք է արված: Այդ անցքի մեջ քիչ֊քիչ լցնում էին բոված ցորենը և պտտում։ Արդյունքում մանրացված ցորենը՝ փոխինձը, դուրս էր գալիս երկու քարերի արանքից։
No comments:
Post a Comment